Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում  մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այս կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը հանդես եկան համատեղ ասուլիսով

Գերմանիայի դեսպանը, մասնավորապես, նշեց, որ կարեւոր է, որ շաբաթը լինի ոչ թե զուտ փորձագետների միջեւ տեղեկատվության փոխանակում, այլեւ ներգրավի հանրությանը:

«Ես այստեղ եմ, քանի որ 2015 թվականին Գերմանիայի դեսպանատունը ստանձնեց  ՆԱՏՕ-ի կոնտակտային կենտրոնի կարգավիճակը: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում մեկնարկում է հերթական շաբաթը, որն արդեն բարի ավանդույթ է դարձել: Եվ թեպետ այս տարվա շաբաթն ավելի կարճ է, քան նախորդները, սակայն այն բավականին հագեցած է հետաքրքիր միջոցառումներով, որոնց գագաթնակետը կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցելությունը»,Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց դեսպանը:

Նա տեղեկացրեց, որ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Ազգային ժողովում «Խորհրդարանական ակնարկ Զինված ուժերի վերաբերյալ» խորագրով սեմինարի անցկացում:

«Մենք հրավիրել ենք Գերմանիայի պաշտպանության նախարարության բարձր պաշտոնյային՝ մասնակցելու տվյալ միջոցառմանը»,-ասաց նա:

Դեսպանը խոսեց նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ստեղծվելիք Վստահության հիմնադրամի մասին՝ ընդգծելով, որ սա Գերմանիայի համար կարեւորագույն հարցերից է:

«Դեռեւս մեկ տարի առաջ Գերմանիան հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվություն տվյալ Վստահության հիմնադրամը ստեղծելու համարՀիմնադրամի վերաբերյալ  համաձայնագիրը օրեր առաջ է վավերացվել, եւ արդեն շաբաթներ անց կարելի է խոսել իրականացման գործընթացի մասին»,-ասաց Գերմանիայի դեսպանը եւ հիշեցրեց, որ  հիմնադրամն իրականացնելու է երկու ծրագիր, որոնց շրջանակում նախատեսվում է  մարտական մեքենաների թվի նվազեցում 21-ով, շուրջ 140 ոչ պիտանի  պայմանական մարտական համակարգերի ոչնչացում, ինչպես նաեւ լրացուցիչ օժանդակություն Հայաստանին մարդասիրական ականազերծման մասով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am