Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը. ՀՀ վարչապետ

Կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը. ՀՀ վարչապետ

ԱՐՄԱՎԻՐ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է աղքատության մակարդակի նվազեցմանը: Այդ մասին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ աղքատության ցուցանիշներն, իհարկե, անհանգստացնում են: «Դուք հաստատ տեսնելու եք ինչպես ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու՝ մեր ամբողջ գործունեությամբ, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղված»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, կառավարության գործունեության հաշվետվությունն ունի ձև, ինչպես ամբողջ աշխարհի կառավարությունները: «Բոլորը նույն կերպ են ներկայացնում, թե որքան է ՀՆԱ-ն, արտահանումը, ներմուծումը, առևտուրն աճել և այլն: Այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան կանխատեսել ենք»,- ասաց նա, միաժամանակ հավելելով, որ այդ ամենը չի լուծում բոլոր խնդիրները: «Լուծում է արդյոք այդ ցուցանիշը մեր բոլոր խնդիրները՝ ոչ: Եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավելի ցուցանիշ արձանագրենք, բոլոր խնդիրները չեն լուծվում: Երկիր գոյություն չունի, որ ամենաբարձր աճի տեմպերով էլ գնա` բոլոր խնդիրները լուծվեն»,- նկատեց գործադիրի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am