Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Թիլերսոնը հայտնել Է՝ երբ են ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխելու Երուսաղեմ

Թիլերսոնը հայտնել Է՝ երբ են ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխելու Երուսաղեմ
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի երեք տարուց ոչ շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Times of Israel-ը:

Ավելի վաղ Երուսաղեմի գործերի նախարար Զեեվ Էլքինը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ից մի քանի տարի կպահանջվի հողատարածք գտնելու եւ անվտանգության բոլոր պահանջներին համապատասխանող նոր դեսպանատուն կառուցելու համար: Նա հույս Էր հայտնել, որ դա տեղի կունենա հնարավորինս կարճ ժամկետում: «Դա այն բանը չԷ, որը տեղի ունենա միանգամից: Հավանաբար՝ երեք տարուց ոչ շուտ, եւ դա բավականին հավակնոտ Է»,-հրատարակությունը մեջբերում Է Թիլերսոնի խոսքը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ կարգադրել Թել Ավիվից այնտեղ տեղափոխել Միացյալ Նահանգների դեսպանատունը: Այդ հայտարարությունը բողոքների ալիք Է բարձրացրել ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am