Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Օկինավայում առնվազն մեկ երեխա Է տուժել ամերիկյան ուղղաթիռի հետ կապված միջադեպի հետեւանքով

Օկինավայում առնվազն մեկ երեխա Է տուժել ամերիկյան ուղղաթիռի հետ կապված միջադեպի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Օկինավայի պրեֆեկտուրայում առնվազն մի երեխա թեթեւ վնասվածքներ Է ստացել թռիչքի ժամանակ ամերիկյան ռազմական ուղղաթիռից ընկած լուսամուտի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Լուսամուտն ընկել Է դպրոցի մարզական հրապարակում, որտեղ գտնվում Էր շուրջ 50 երեխա, նշվում Է հաղորդագրություններում:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի CH-53E փոխադրական ուղղաթիռը մեկնել Էր պրեֆեկտուրայի Հենոկո կղզում գտնվող ամերիկյան ռազմակայանից:

Ռազմակայանի ղեկավարությունը ներողություն Է խնդրել «այդ ափսոսանք առաջացնող միջադեպի» համար, եւ հայտարարել, որ հետաքննություն կկատարվի:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունից պահանջել Է արգելել CH-53 ռազմափոխադրական ուղղաթիռների թռիչքները՝ մինչեւ միջադեպի հանգամանքները պարզելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am