Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Սպասվող լրահոս. 13.12.2017

Սպասվող լրահոս. 13.12.2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր` դեկտեմբերի 13-ին, կշարունակվի: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 14 օրենսդրական նախաձեռնություն: Օրակարգում ընդգրկված են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը, Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը  և այլն:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կգումարի նիստ: Կքննարկվեն տասնյակից ավելի հարցեր, դրանց թվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բաշխման ծառայության մատուցման սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին հարցը:

Լրագրողների հետ կհանդիպի Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն: Նա կներկայացնի 2018 թվականին Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աշխատանքներին վերաբերող հարցեր: Անդրեյ Բաբկոն նաև կամփոփի 2017 թ. ընթացքում իր գլխավորությամբ կատարված աշխատանքների արդյունքները:

ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը: Բացման խոսքով հանդես կգա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ելույթներ կունենան Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը,  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և այլք:

Առաջիկայում Հայաստանում կանցկացվի ավանդական դարձած «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը և այլք կներկայացնեն մանրմասներ սպասվող շաբաթվա միջոցառումների մասին:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը սկսում է հանդիպումների շարք Գյումրիում գործող պետական ու ոչ պետական սեկտորի կառույցների հետ։ Այցերի ընթացքում նախատեսվում է հիմնադրամի գործունեության և 30-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների ներկայացում կազմակերպությունների աշխատակազմի անդամներին։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփում է 2017 թվականի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը կներկայացնի նաև առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am