Իրանում 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Հայաստանում այն չի զգացվել
15:33, 12 Դեկտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Նախնական տվյալներով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում