Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող. Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենեւին սառեցված չէ, այն իրական  հակամարտություն է, որն ազդեցություն ունի հայ հասարակության, կառավարության եւ պետության  վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր տեսակետը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այն երկու ամիսներին, որ ես Հայաստանում եմ, շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր: Սա մի հակամարտություն էորը մեզ մտահոգում է, եւ երեւի թե դա է պատճառը, որ Ֆրանսիան վճռականորեն լծվել է այն աշխատանքինորը պիտի տանի լուծման՝ հիմք ընդունելով ուժի չկիրառման սկզբունքըորովհետեւ այս հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող, մյուս կողմից՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքորոշման իրավունքի սկզբունքները, որոնք բուն բանակցային գործընթացի առանցքն են: Ֆրանսիան իր վճռականությունն է հայտնել՝ լիակատար իրականացնելու այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,-ասաց Ֆրանսիայի դեսպանը:

Նրա խոսքով՝  սա մի հակամարտություն է, որին Ֆրանսիայում ղեկավարության ամենաբարձր մակարդակով  են հետեւում, սակայն բանակցված եւ տեւական լուծում գտնելու որոշումը  պատկանում  է երկու կողմերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am