Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ճապոնիայում ընտրել են անցնող տարվա խորհրդանիշը

Ճապոնիայում ընտրել են անցնող տարվա խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կետի» հիերոգլիֆը (այն նշանակում Է «Հյուսիս» եւ ծառայում Է որպես ԿԺԴՀ-ի խոսակցական անվանում) դեկտեմբերի 12-ին Ճապոնիայում հայտարարվել Է անցնող 2017 թվականի խորհրդանիշը: Այս որոշման օգտին են քվեարկել երկրի ամենից շատ բնակիչներ, որոնք մասնակցել են ավանդական համազգային հարցմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիերոգլիֆը ճապոնական ավանդական թղթի թերթի վրա նկարել Է Ճապոնիայի հնադարյան մայրաքաղաք Կիոտոյում գտնվող բուդդայական «Զուլալ ջրի տաճարի» (Կիյոմիձու-դերա) վանահայր Սեյհան Մորին՝ տարվա գրաֆիկական խորհրդանիշի սահմանման կանոնավոր մրցույթների գլխավոր նախաձեռնողը: Հիերոգլիֆի ընտրությունն, ինչպես ենթադրում են, կապված Է ԿԺԴՀ-ում մեծաթիվ հրթիռային արձակումների եւ վեցերորդ միջուկային փորձարկման հետ, որոնք Ճապոնիայում հասարակական մեծ անհանգստություն են հարուցել:

Միաժամանակ ընտրությունը կապված Է խոշոր տարերային աղետների հետ, որոնք անցնող տարում Էական վնաս հասցրեցին Ճապոնիայի հյուսիսի գյուղատնտեսությանը: Տարվա խորհրդանիշի հայտարարումն ավանդաբար տեղի Է ունենում 12-րդ ամսվա 12-րդ օրը: Հիերոգլիֆով թղթի թերթը դրանից հետո մինչեւ դեկտեմբերի 31-ի վերջին րոպեն համընդհանուր դիտման կներկայացվի տաճարի գլխավոր շենքում: Այնուհետեւ այն կտեղավորեն հատուկ թանգարանում, որտեղ պահվում են անցյալ տարիների նույնպիսի թերթերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am