Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի պատանիների շախմատի թիմը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիադայում  

 Հայաստանի պատանիների շախմատի թիմը հաղթանակով է մեկնարկել 
Օլիմպիադայում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում  մեկնարկեց մինչև 16 տարեկանների շախմատի Օլիմպիադան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը Հնդկաստան է մեկնել հետևյալ կազմով. Արամ Հակոբյան, Շանթ Սարգսյան, Դավիթ Միրզոյան, Մամիկոն Ղարիբյան և Աննա Սարգսյան: Հավաքականի մարզիչն է կրկնակի Օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Երեկ կայացած առաջին տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 4-0 հաշվով առավելության հասավ Շրի Լանկայի հավաքականի նկատմամբ: Թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը, Մամիկոն Ղարիբյանը և Աննա Սարգսյանը:
2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի հավաքականը:

Մրցաշարին մասնակցում  է 30 հավաքական: Որպես կազմակերպիչ` Հնդկաստանից մասնակցում  է 3 թիմ: Յուրաքանչյուր հավաքական  բաղկացած է 4 հիմնական խաղացողներից և մեկ պահեստային մասնակցից, ընդ ուրում մասնակիցներից մեկը պետք է լինի աղջիկ և խաղա առնվազն երեք խաղափուլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am