Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գյումրիում տնակ է այրվել. կա մեկ զոհ

Գյումրիում տնակ է այրվել. կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայություն դեկտեմբերի 12-ին  ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի նախկին կոշիկի գործարանի մոտակայքում այրվում է տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Շիրակացի փողոցի թիվ 97 տան մոտակայքում գտնվող ինքնաշեն տնակ (6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:35-ին, մարվել՝ 02:12-ին: Ամբողջությամբ այրվել է տնակը՝ գույքով:

Փրկարարները տնակի ներսում հայտնաբերվել  է 1952 թ. ծնված Գ. Ս.-ի մոխրացած դին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am