Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Նյու Յորքի քաղաքագլուխը գետնուղում պայթյունից հետո ուղեւորություն Է կատարել մետրոյով


ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բրազիոն դեկտեմբերի 11-ին քաղաքի կենտրոնի ստորգետնյա անցուղում տեղի ունեցած պայթյունից հետո ուղեւորություն Է կատարել մետրոյով: Համապատասխան լուսանկարը հրապարակված Է քաղաքապետի մամուլի քարտուղար Էրիկ Ֆիլիպսի Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լուսանկարում պատկերված Է, որ դե Բլազիոն նստած Է մետրոյի վագոնում եւ նայում Է իր հեռախոսի Էկրանին: Մամուլի քարտուղարն ընդգծել Է. «Նյու Յորքի բնակիչներին չես վախեցնի»: Սույն հաղորդագրությունը նաեւ զետեղված Է դե Բլազիոյի պաշտոնական Twitter-ում:

Դեկտեմբերի 11-ին տեղական ժամանակով 07:20-ին (Երեւանի ժամանակով 16:20-ին) պայթյուն Է որոտացել 42-րդ փողոցի ստորգետնյա անցուղում՝ ավտոբուսային տերմինալից եւ Թայմ-սքվեր հրապարակի մետրոյի կայարանից ոչ հեռու:

Ինչպես հաղորդել Է քաղաքի ոստիկանության պետ Ջեյմս Օ’Նիլը, պաթյունի իրականացման մեջ կասկածում են Աքայեդ Ուլլա անունով 27-ամյա տղամարդու, նա գործողության մեջ Է դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ամրացված Է եղել իր մարմնին: Ուլլան վերքեր Է ստացել եւ այս պահին գտնվում Է հիվանդանոցում՝ ոստիկանության հսկողության ներքո: Բացի նրանից, թեթեւ վնասվածքներ Է ստացել եւս երեք մարդ, որոնք գտնվում Էին պայթյունի վայրից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ