Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սեւան քաղաքում ընդարձակվել է գիշերային լուսավորվածության ցանցը

Սեւան քաղաքում ընդարձակվել է գիշերային լուսավորվածության ցանցը

ԳԱՎԱՌ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում այս տարի իրականացվել են գիշերային լուսավորվածության ցանցի ընդարձակման աշխատանքներ, ինչի շնորհիվ գիշերային ժամերին լուսավորվել են նաև երկրորդական նշանակության թաղամասեր ու փողոցներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, այս տարվա ընթացքում տեղական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 4,5 կմ երկարությամբ գիշերային լուսավորվածության ցանց է կառուցվել քաղաքի Հրազդան, Գեղամա, Էներգետիկներ, Սպանդարյան, Իսահակյան, Սայաթ-Նովա, Գոմաձոր թաղամասի Պարույր Սեւակ փողոցներում, Գագարին գյուղում եւ 3 բակային հատվածներում: Կարգի են բերվել լուսավորության ցանցի 106 հենասյուն, տեղադրվել են նոր լուսատուներ:Գիշերային լուսավորության ցանց է գործարկվել է ոչ միայն կենտրոնական, այլ նաեւ տասնյակ տարիներ լուսավորություն չունեցող երկրորդային փողոցներում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am