Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թաիրով գյուղի բնակիչներից մեկը դանակով սպառնացել է շրջապատի մարդկանց

Թաիրով գյուղի բնակիչներից մեկը դանակով սպառնացել է շրջապատի մարդկանց

ԵՐԵՎԱՆ,11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փրկարարական ծառայություն դեկտեմբերի 10-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում և դանակով սպառնում է վնասել շրջապատի մարդկանց:

 Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ բնակիչը գտնվել է բարձր հուզական, ագրեսիվ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am