Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում այրվել Է աշխարհի ամենաբարձր փայտյա աշտարակներից մեկը

Չինաստանում այրվել Է աշխարհի ամենաբարձր փայտյա աշտարակներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում այրվել Է այն պագոդան, որը համարվում Էր աշխարհի ամենաբարձր փայտյա շինություններից մեկը: Հրդեհի վայրում արված տեսանյութը հրապարակված Է China Global Television Network (CGTN)-ի YouTube-ալիքում:

Բռնկումը տեղի Է ունեցել Սիչուանի նահանգի հարավ-արեւմուտքում գտնվող տաճարային համալիրում: Աշտարակը փրկել չի հաջողվել: Տեսագրության մեջ երեւում Է՝ ինչպես Է կրակի ճարակ դարձած պագոդան սկսում փլուզվել:

CGTN-ի տեղեկատվության համաձայն՝ 16-հարկանի պագոդան ամեաբարձր փայտյա կառույցն Էր Ասիայում: South China Morning Post-ը հայտնում Է, որ հրդեհի մարումը տեւել Է մոտավորապես չորս ժամ: Բռնկման պատճառն առայժմ հայտնի չԷ: Զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am