Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ

Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածությունը շարունակում է պահպանվել: Երկու երկրների առաջնորդները չեն դադարում մեկը մյուսի հասցեին մեղադրանքներ հնչեցնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken պարբերականը, Էրդողանն օրերս ունեցած ելույթում Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել:

Ի պատասխան Թուրքիայի նախագահի նման հայտարարության՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Էրդողանի խոսքերը որակել է որպես «հարձակում Իսրայելի դեմ»: «Սեփական երկրում քրդական գյուղերը ռմբակոծող, լրագրողներին բանտարկող, Գազզայում ահաբեկիչներին օգնող ու անմեղներին սպանող ղեկավարից բարոյականության դասեր չպետք է քաղեմ»,- ասել էր նա:

Նեթանյահուի հայտարարությունից հետո խոսել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, ով մեղադրել է Իսրայելին «միջազգային իրավունքներն անտեսելու, Պաղեստինի ժողովրդի հողերը հարյուրավոր տարիներ շարունակ օկուպացնելու» մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am