Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում վերսկսվել Է բնակիչների տարհանումը հրդեհների պատճառով

Կալիֆոռնիայում վերսկսվել Է բնակիչների տարհանումը հրդեհների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրություն են արել նահանգի Սանտա Բարբարայի օկրուգում երկու բնակավայրերի բնակիչների պարտադիր տարհանման մասին, որոնց սպառնում են բնական հրդեհները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 10-ին հայտնել Է Կալիֆոռնիայի անտառային հանդակների եւ հրշեջ պահպանության վարչությունը:

Գերատեսչության կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ տարհանման են ենթակա Կարպինտերիայի եւ Մոնտեսիտոյի բնակիչները, որոնք գտնվում են Լոս Անջելեսից 160 կմ հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Նրանց սպառնում Է «Թոմաս» հրդեհը, որը 578,6 քառ. կմ տարածք Է ընդգրկել դեկտեմբերի 9-ի 495 քառ. կիլոմետրի համեմատությամբ եւ մինչ այժմ տեղափակված Է միայն 15 տոկոսի չափով: Կրակը ոչնչացրել Է արդեն 754 շինություն եւ վնաս հասցրել եւս 162 կառույցների: 15 հազար կառույցներ ու շենքեր գտնվում են այրվելու սպառնալիքի ներքո:

«Թոմասի» տարածման պատճառը «Սանտա Անա» անվանումը կրող չոր ուժեղ քամին Է: Դրա արագությունը հասնում Է վայրկյանում 22,4 մետրի: Կալիֆոռնիայի անտառային հանդակների եւ հրշեջ պահպանության վարչությունը նոր տվյալներ Է ներկայացրել նահանգի հարավում առավել խոշոր հրդեհների հետեւանքների վերաբերյալ, որոնք մոլեգնում են դեկտեմբերի 4-ից: Դրանց թիվը վեցից կրճատվել Է մինչեւ հինգ եւ սահմանափակված Է Լոս Անջելեսի, Վենտուրայի, Սանտա Բարբարայի եւ Սան Դիեգոյի օկրուգներով: Հրդեհի ճիրաններում Է հայտնվել 668,9 քառ. կմ տարածք: «Կրակը ոչնչացրել Է 834 տուն ու շինություն, սպառնալով եւս 25 հազարի»,- նշել Է վարչությունն իր Twitter-ում:

Կալիֆոռնայի այն բանկչիների թիվը, որոնց դեռեւս արգելված Է իրենց տներ վերադառնալ տարերային աղետի պատճառով, կազմում Է 98 հազար: Ավելի վաղ հաղորդվել Էր 212 հազար տարհանվածների մասին: Հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված Է մինչեւ 9 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am