Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական կառավարությունը պաշտոնապես նշել Է Brexit-ի շրջանակում ԵՄ-ին վճարումների գումարը

Բրիտանական կառավարությունը պաշտոնապես նշել Է Brexit-ի շրջանակում ԵՄ-ին վճարումների գումարը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի 35-39 մլրդ ֆունտ ստեռլինգի (40-45 մլրդ եվրո) չափով գումար վճարել Եվրամիությանը Brexit-ի կապակցությամբ հանրակցության առջեւ իր ֆինանսական պարտավորությունները կարգավորելու համար: Այդ մասին դեկտեմբերի 8-ին պաշտոնապես հայտնել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:

«Մենք ակնկալում ենք, որ գումարը կլինի 35-39 մլրդ ֆունտի սահմաններում»,-ասել Է նա՝ այդ գումարը համարելով ԵՄ-ի հանդեպ Մեծ Բրիտանիայի «պարտավորությունների արդար կարգավորում»:

Այսպիսով, բրիտանական կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հայտնել Է այն կոնկրետ գումարի մասին, որը Լոնդոնը պատրաստ Է Բրյուսելին վճարել Brexit-ի իրագործման շրջանակներում:

Դեկտեմբերի 8-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում եւ պատրաստ են անցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման երկրորդ փուլին, ինչի մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:

Լոնդոնը եւ Եվրամիությունը Brexit-ի հիմնական պայմանները, ներառյալ սահմանների հարցը (հատկապես Իռլանդիայում), եվրոպական գործընկերներին Մեծ Բրիտանիայի ֆինանսական վճարումները եւ Brexit-ից հետո ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Մեծ Բրիտանիայում, պետք Է համաձայնեցներին նախքան ԵՄ-ի՝ դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am