Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

ՃՏՊ Սիսիանում. իրար բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 7-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի սկզբնամասում՝ անտառտնտեսության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4 կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30 US 932 պետհամարանիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Վ. Խ.) և «ՎԱԶ 21099» մակնիշի 34 NR 069 պետհամարանիշի (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Գ.) ավտոմեքենաները. Վ. Խ.-ն հոսպիտալացվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և ավտոմեքենաները դուրս բերել երթևեկելի գոտուց: 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ