Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գերմանիայում թույլատրել են «Մերկելի համար կախաղանների» վաճառքը

Գերմանիայում թույլատրել են «Մերկելի համար կախաղանների» վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳՖՀ-ի Սաքսոնիայի դաշնային երկրամասի դատարանը թույլատրել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի անուններով փոքրիկ կախաղանների վաճառքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Zeit Online-ը: Իր վճռում դատարանը նշել Է, որ այդ արտադրանքը «քրեական հանցագործությու կատարելու հրապարակային կոչ» չԷ: Բացի դրանից, վճռում ճշտվում Է, որ օբյեկտիվ տեսակետից, նման իրերի արտադրումը եւ վաճառքը կարելի Է նաեւ հասկանալ որպես «քաղաքական մահվան խորհրդանշական մաղթանք»:

Berliner Kurier հրատարակությունը հիշեցնում Է, որ առաջին անգամ նման իրեր հայտնվել են 2015 թվականին Դրեզդենում Pegida հակաիսլամական շարժման ցույցերի ժամանակ: Կախաղանների վրա ամրացված Էին ցուցանակներ՝ «նախատեսված Է Անգելայի համար», «նախատեսված Է Զիգմարի համար» մակագրություններով: Ներկայում այդ իրերը հատը 15 եվրոյով վաճառվում են որպես հուշանվերներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am