Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քվենտին Տարանտինոն եւ Ջեյ Ջեյ Աբրամսը կնկարահանեն «Աստղային ուղու» շարունակությունը. Hollywood Reporter

Քվենտին Տարանտինոն եւ Ջեյ Ջեյ Աբրամսը կնկարահանեն «Աստղային ուղու» շարունակությունը. Hollywood Reporter

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի հետ միասին նոր լիամետրաժ ֆիլմ Է նկարահանելու «Աստղային ուղի» նշանավոր հեռուստասերիալի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել Է Hollywood Reporter հանդեսը:

Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ երկու կինեմատոգրաֆիստներն Էլ նկարահանումները պլանավորում են կատարել Paramount Pictures կինոստուդիայի հարթակներում: Տարանտինոն ակնկալում Է ստանալ կինոնկարի ռեժիսուրայով զբաղվելու իրավունքը:

Հանդեսը հիշեցնում Է, որ Աբրամսը փաստորեն վերածնեց հանդիսատեսների հետաքրքրությունը սերիալի նկատմամբ՝ 2009 թվականին նկարահանելով «Աստղային ուղի» ֆիլմը եւ 2013 թվականին հաջողությունն ամրապնդելով «Սթարթրեք. Հատուցում» շարունակությամբ:

Ռեժիսորը պակաս ուշադրություն չի հատկացնում «Աստղային պատերազմների» նախագծին, որի իրավունքների սեփականատերը ռեժիսոր Ջորջ Լուկասի կողմից հիմնված Lucasfilm կինոստուդիան Է: Աբրամսն ստեղծել Է «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» լիամետրաժ ժապավենը, եղել Է «Աստղային պարերազմներ. վերջին ջեդայներ»-ի պրոդյուսերը եւ նկարահանելու Է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 9-րդ»-ը, որոնք Էկրաններ կբաձրանան 2019 թվականին:

Paramount Pictures-ն ավելի վաղ հայտնել Է «Աստղային ուղի» թվով չորրորդ լիամետրաժ ֆիլմի նկարահանումներով զբաղվելու պլանների մասին: Դրանում դերասան Քրիս Փայնը կրկին պետք Է մարմնավորի կապիտան Քիրքին, իսկ Քրիս Հեմսվորթը՝ նրա հորը: Բայց կինոստուդիան չի բացահայտում, թե ինքն ում Է վստահելու ժապավենի ռեժիսուրան: Ֆրանշիզայի նախորդ մասը՝ «Սթարթրեք. անվերջությունը», քննադատների կողմից ընդունվել Է բարյացակամորեն, սական համաշխարհային վարձույթում հավաքել Է միայն 343,4 մլն դոլար: Դա ավելի քիչ Է, քան ցանկացած նախորդ մասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am