Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընտրվել Է տարվա մոդելը

Ընտրվել Է տարվա մոդելը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում Fashion Awards մրցանակներ են հանձնել բրիտանացի եւ օտարերկրացի լավագույն մոդելագործներին ու մոդելներին: Տարվա մոդել տիտղոսին արժանացել Է Ադվա Աբոան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph-ը:

Նրա հիմնական մրցակցուհին 16-ամյա Քայա Հերբերն Էր: «Տարվա դիզայներ» մրցանակին արժանացել Է Ռաֆ Սիմոնսը, իսկ Դոնաթելա Վերսաչեն ճանաչվել Է նորաձեւության տիպար:

Ադվա Աբոան բրիտանացի մոդել Է, ֆեմինիստուհի եւ ակտիվ մարտիկ՝ հանուն մարդկանց իրավունքների:

Նորաձեւության ինդուստրիայում ամենահեղինակավոր մրցանակի՝ Fashion Awards 2017-ի պարգեւատրման արարողությունը դեկտեմբերի 4-ին Royal Albert Hall-ում անցկացրել են «Մափեթ-շոուի» գործող անձերից մեկը՝ Միսս Փիգին, եւ խմբագիր ու նորաձեւության փորձագետ Դերեք Բլասբերգը:

Միսս Փիգին քանիցս մասնակցել Է Fashion Awards մրցանակի միջոցառումներին, բայց որպես վարող հանդես Է եկել առաջին անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am