Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ամանորին մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ պարենային փաթեթներ կստանան

Ամանորին մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ պարենային փաթեթներ կստանան

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի եւ Սուրբ ծննդյան օրերի առիթով մայրաքաղաքի 23 հազար ընտանիքներ կստանան պարենային փաթեթներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ասաց, որ  փաթեթները կտրամադրվեն քաղաքապետարանի բազայում ընդգրկված սիրիահայ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ազատամարտիկներին, զինծառայողների և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված ընտանիքներին:

«Քառասուն հազար երեխաներ կստանան քաղցրավենիքի փաթեթներ: «Նոր տարին Երեւանում -2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 4000 երեխայի էլ հնարավորություն կընձեռվի թատրոններում մասնակցել Ամանորի տոնական ներկայացումներին»,-ասաց փոխքաղաքապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am