Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրացիները սիրում են այցելել Թուրքիա

Վրացիները սիրում են այցելել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Թուրքիա Է ժամանել Վրաստանի 2,1 մլն քաղաքացի: Այդ մասին ասված Է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Վրաստանը չորրորդ տեղն Է զբաղեցրել 2017 թվականի տասն ամսում Թուրքիա այցելողների թվով առաջատար երկրների հնգյակում: Մինչդեռ, 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանում Թուրքիա Էր ժամանել ավելի քան 1,7 մլն Վրաստանի քաղաքացի:

Միայն 2017 թվականի հոկտեմբերին Թուրքիա Է այցելել Վրաստանի 212,8 հազար քաղաքացի:

Վարկանիշի առաջին հորիզոնականն զբաղեցրել Է Ռուսաստանը. այդ ժամանակաշրջանում Թուրքիայում եղել Է 4,6 մլն ռուսաստանցի, նրան հաջորդում են Գերմանիան՝ 3,3 միլիոն եւ Իրանը՝ 2,1 մլն ցուցանիշով: Հնգյակը եզրափակում Է Մեծ Բրիտանիան՝ 1,6 մլն մարդ:

Ընդամենն այս տարվա տասն ամսվա ընթացքում Թուրքիա են այցելել գրեթե 30 մլն օտարերկրյա քաղաքացիներ, անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը կազմել Է 24 մլն մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am