Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Ազատ ոճայինների երիտասարդական թիմը մեդալներ է նվաճել միջազգային մրցաշարում  


ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն Իրանում մասնակցել է միջազգային մրցաշարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:  Այն անցկացվել է թիմային և անհատական հաշվարկով: 13 թիմերի մեջ Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել է Ադրբեջանին (6:4) եւ Բելառուսին (7:1), կիսաեզրափակիչում զիջել է Իրանի առաջին թիմին (2:8): Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Մոնղոլիային (8:2):

Անհատական հաշվարկով 65 կգ քաշային կարգում Գեղամ Գալստյանը դարձել է չեմպիոն, 57 կգ Ռազմիկ Պապիկյանը զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 86 կգ Մհեր Մարկոսյանը՝ երրորդ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ