Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Google-ը եւ Facebook-ը հսկողություն կստանան թվային գովազդի համաշխարհային շուկայի 84 տոկոսի նկատմամբ

Google-ը եւ Facebook-ը հսկողություն կստանան թվային գովազդի համաշխարհային շուկայի 84 տոկոսի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google-ը եւ Facebook-ը կստանան այն միջոցների 84 տոկոսը, որոնք 2017 թվականին աշխարհում (առանց Չինաստանի հաշվառման) ծախսվել են թվային գովազդի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է WPP գովազգային կոնցեռնին պատկանող GroupM գործակալության հաշվետվության մեջ:

Գործակալության կանխատեսման համաձայն, 2018 թվականին գովազդի հետ կապված գլոբալ ծախսերի ծավալը կաճի 4,3 տոկոսով կամ 23 մլրդ դոլարով, ընդ որում՝ աճը գլխավորապես կապահովի հենց թվային սեգմենտը:

Սպասվում Է, որ հեռուստագովազդի ծախսերը հաջորդ տարի կմեծանան 2,2 տոկոսով, թվային գովազդինը՝ 11,3 տոկոսով: Ընդ որում թվային մեդիաներում գովազդի ծախսերի ծավալը արդեն 2017 թվականին կգերազանցի հեռուստատեսային գովազդային հոլովակների ծախսերը 17 երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, գրում Է Financial Times-ը:

Մինչդեռ վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ խոշոր ընկերություններ են դժգոհություն հայտնում թվային կոնտենտի անբավարար մոնիթորինգից, որի կողքին ցուցադրվում Է իրենց գովազդը: Այսպես, Diageo-ն, Mars-ը, HP-ն, Deutsche Bank-ը եւ Mondelez-ը հրաժարվել են Google-ին պատկանող YouTube տեսածառայության հետ համագործակցել այն բանից հետո, երբ իրենց գովազդը ցուցադրվել Է անվայել բովանդակությամբ տեսահոլովակների կողքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am