Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ի առաջին տուրում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «London Chess Classic»-ի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 1 ԵԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «London chess classic»-ի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցում էր Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիայի 28-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am