Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՄԻՊ-ը իր պատրաստակամությունն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարում

ՄԻՊ-ը իր պատրաստակամությունն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը դերակատարություն ունի կոռուպցիայի կանխարգելման հարցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին «Կոռուպցիայի կանխարգելումը և մարդու իրավունքների պաշտպանությունը» համաժողովի ժամանակ այս մասին նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանը այստեղ ունի որոշակի դերակատարություն կանխարգելիչ աշխատաքների կատարման հարցում, և սա նաև նոր օրենսդրական փոփոխություններով է ընդգծվել: Բացի այդ, հաջորդ տարի  կգործի հակակոռուպցիոն հանձնաժողովը և մարդու իրավունքների պաշտպանը իր ներդրումը ունի այդ հանձնաժողովի ձևավորմանը,-  ընդգծեց Թաթոյանը:

Թաթոյանի խոսքով`  ՄԻՊ-ը   հակակոռուպցիոն հարցերը լուծելու ուղղությամբ մշտապես աշխատաքներ է իրականացնում:

«Այդ ամենը իրականացվում է մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով, որովհետև այս ոլորտում դժվար է արդյունքներ ակնկալելը առանց համատեղ աշխատանքի»,- ասաց Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am