Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում մասնագետները համախմբվել են առաջին արևային մեքենան ստեղծելու տեսլականով

Հայաստանում մասնագետները համախմբվել են առաջին արևային մեքենան ստեղծելու 
տեսլականով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ձևավորվել է մասնագիտական խումբ, որի նպատակն է ստեղծել առաջին հայկական արևային մեքենան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախաձեռնության հեղինակը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն է: Նոյեմբերի 24-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի է ունեցել էլեկտրական շարժիչով աշխատող արևային հայկական մեքենայի ստեղծման թիմի առաջին հանդիպումը, որը վարել է փոխնախարարը: Քննարկման ժամանակ հայտարարվել է գաղափարի գործնական քայլերի մեկնարկի մասին:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է էջ, որտեղ նախատեսվում է ծավալել քննարկումներ, բաց տեղեկատվություն ապահովել հանրության և շահագրգիռ կողմերի համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (r2e2.am) կոորդինացիայի ներքո:
Արևային մեքենա ստեղծելու գաղափարի մասին նոյեմբերի 16-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել փոխնախարար Հայկ Հարությունյանը. «Ուզում եմ թիմ հավաքել, որ առաջին հայկական արևային մեքենան ստեղծենք ու մասնակցենք միջազգային մրցարշավներին։ Ով գտնում է, որ այս գործում կարող է դրական ներդրում ունենալ, արձագանքեք։ Արևային մեքենաների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am