Աստղանավորդ Տոմա Պեսկեն տիեզերական լուսանկարների ալբոմ Է թողարկել
15:38, 24 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղանավորդ Տոմա Պեսկեն ուղեծրից տված իր ռեպորտաժների ժամանակ ազնվորեն խոստովանել Է, որ Միջազգային տիեզերակայանի դիտարանի գմբեթից լուսանկարելն իր սիրած զբաղմունքներից մեկն Է դարձել ազատ ժամանակ, այսինքն՝ յուրաքանչյուր կիրակի օրվա երեկոյան: Եվ նախասիրած զբաղմունքը զուր չի անցել. Եվրոպայի տիեզերական գործակալության աստղանավորդը, 196 օր անցկացնելով ուղեծրում, այժմ Երկրի վրա իր արած լուսանկարների մեծ ալբոմ Է թողարկել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
320 Էջ ծավալով գիրքը, որը վերնագրված Է "Terre (s)" («Երկիր եւ երկրներ»), թողարկվել Է Փարիզի Michel Lafon խոշորագույն հրատարակչության կողմից: Այն պատմում Է մեր մոլորակի ամբողջ գեղեցկության ու նաեւ այն մասին, որ այն բնավ պաշտպանված չԷ:
«Տիեզերական» լուսանկարչական ալբոմը թողարկվել Է 5 հազար օրինակ տպաքանակով: 39,95 եվրո գնով գրքի բոլոր հեղինակային հոնորարները Պեսկեն փոխանցել Է «Սրտի ռեստորաններ» բարեգործական կազմակերպությանը, որը ուտելիք Է պատրաստում Ֆրանսիայում կարիքավոր եւ անօթեւան մարդկանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում