Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեջ մեղադրվողների 95 տոկոսն ակտիվներ Է փոխանցել իշխանություններին

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեջ մեղադրվողների 95 տոկոսն ակտիվներ Է փոխանցել իշխանություններին
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվողների մեծամասնությունը համաձայնել Է մինչդատական կարգավորմանը, որը ենթադրում Է նրանց ունեցվածքի մի մասի ազգայնացում: Այդ մասին գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտնել Է The New York Times ամերիկյան թերթի լրագրողներին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 23-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր երկիրը կոռուպցիայից խիստ տուժել Է 1980-ական թվականներից մինչեւ մեր ժամանակները: Մեր փորձագետների հաշվարկների համաձայն, ամեն տարի պետական բոլոր ծախսերի մոտավորապես 10 տոկոսը կոռուպցիայի արդյունքում յուրացնում են ամենաբարձրից մինչեւ ամենաստորին մակարդակներով»,-ասել Է արքայազնը: Ինչպես նշել Է նա, Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը դեռ մոտավորապես երկու տարի առաջ կարգադրել Էր կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվություն հավաքել «ամենավերեւում»: Արդյունքում կազմվել Է մի ցուցակ, որում տեղ են գտել շուրջ 200 մարդկանց անուններ:

Ինչպես հայտնել Է Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, ավելի ուշ իրավախախտներին ծանոթացրել են իշխանությունների ունեցած տվյալներին: Նրա խոսքով՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող բոլոր անձանց 95 տոկոսը համաձայնել Է մինչդատական կարգավորմանը»: Դրա պայմանների համաձայն, խախտողները պետք Է սաուդյան իշխանություններին փոխանցեն իրենց ակտիվներից կամ բիզնեսներից մի քանիսը:

Ընդ որում՝ գահաժառանգ արքայազնի խոսքով, այդ մարդկանց «մոտավորապես 1 տոկոսը» «կարողացել Է ապացուցել իր անմեղությունը, եւ մեղադրանքները հանվել են»: «Շուրջ 4 տոկոսը հայտարարել Է, որ իրենք կոռուպցիոներ չեն եւ իրենց իրավաբանների հետ միասին պատրաստ են դատավարությանը»,-նշել Է նա: Նա հավելել Է, որ ընդհանուր առմամբ համաձայնությունների արդյունքում հավաքվել Է մոտավորապես 100 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am