Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծիլքարում գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվել

Ծիլքարում գազի արտահոսքի հետևանքով 5 մարդ է թունավորվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազով թունավորում` հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Ծիլքար գյուղի բնակիչներ 1972 թ. ծնված Նանա Ս.-ն, 1994 թ. ծնված Մայիս Մ.-ն, 1992 թ. ծնված Մերի Մ.-ն, 1994 թ. ծնված Հարություն Մ.-ն և 1967 թ. ծնված Մխիթար Մ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը` գազի արտահոսքի հետևանքով: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am