Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Wassef Group»-ը ցանկանում է հայաստանյան թեթեւ արդյունաբերության ոլորտում արտադրություն հիմնել

«Wassef Group»-ը ցանկանում է հայաստանյան թեթեւ արդյունաբերության ոլորտում 
արտադրություն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի բամբակի և բամբակյա գործվածքեղենի  արտահանող ու արտադրող առաջատար ընկերություններից մեկի՝ «Wassef Group»-ի տնօրեն, սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆը ցանկանում է   հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտում արտադրություն հիմնել։ Գործարարը նման ցանկության մասին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը ներդրողի հետ քննարկել է Հայաստանում հագուստի արտադրություն հիմնելու հնարավորությունները, Հայաստանի կառավարության կողմից ներդրողների համար սահմանված աջակցության գործիքակազմը, արտահանման հնարավորությունները և այլ մանրամասներ։

Ջոզեֆ Վասեֆի խոսքով՝ հայաստանյան աշխատուժը աշխարհում լավագույններից է եւ հայ մասնագետներն իրենց գործի գիտակնեն, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։ Հանդիպման ավարտին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախնապատրաստական աշխատանքները և անհրաժեշտ ուսումնասիրությունները: Ընկերությունների շղթան մասնագիտացած է արտադրության բոլոր փուլերում՝  տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային և կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձևավորում, կար և փաթեթավորում։ Ընկերությունը արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am