Ֆրանսիական Guepratte ֆրեգատը ժամանել Է Բաթումի նավահանգիստ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային նավատորմի Guepratte բազմաֆունկցիոնալ անտեսանելի ֆրեգատը ժամանել Է Բաթումի նավահանգիստ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Կայացել Է դիմավորման պաշտոնական արարողություն: Guepratte-ի հրամանատար Ժակ Մալյարիին եւ անձնակազմի անդամներին դիմավորել են Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի տնօրեն Թեմուր Կվանտալիանին, Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն եւ այլ պաշտոնատարներ:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ Guepratte-ի ժամանման նպատակը «Ֆրանսիայի եւ Վրաստանի առափնյա պահպանության նավերի փոխգործակցության մակարդակի բարձրացումն Է»:
Այցի ընթացքում պլանավորված են վրացի ու ֆրանսիացի նավաստիների համատեղ վարժանքներ: Guepratte-ի հրամանատարն արդեն հանդիպում Է անցկացրել Աջարիայի կառավարության ղեկավարի հետ՝ կարեւորելով այսօրինակ համագործակցությունը:
Guepratte անտեսանելի ֆրեգատը Վրաստանից կմեկնի նոյեմբերի 26-ին: Ինչպես նշվում Է, սա Ֆրանսիայի Ազգային նավատորմի նավի առաջին այցը չԷ Վրաստան: 2016 թվականի հոկտեմբերին Բաթում Էր ժամանել կորվետ տիպի Premier maitre l՚Her մարտանավը, հաղորդել Է Sputnik-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում