Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ընդունված որոշումները միտված են գործարար միջավայրի բարելավմանը. Սուրեն Կարայան

Ընդունված որոշումները միտված են գործարար միջավայրի բարելավմանը. Սուրեն Կարայան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բիզնես միջավայրը բարելավելու նպատակով ընդունեց մի քանի որոշումներ և կատարեց օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, հարկային և ֆինանսական հաշվառման նպատակներով ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարվող ծախսերը որպես կապիտալ ծախսեր ճանաչելու՝ գործող մոտեցումները միասնականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, առաջարկվում է սահմանել՝  հարկման նպատակով հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, որպես կապիտալ ծախսեր որակելու հատկանիշ, հիմք է ընդունվելու հիմնական միջոցի մասի կամ բաղադրիչի փոխարինումը: «Ընդունված որոշումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը»,- ասաց Կարայանը:

Գործադիրը հաստատեց արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգը: Նախագծով առաջարկվում է կարգավորել արտադրող կամ ներմուծող չհանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ առկա՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո դրոշմավորման ենթակա ապրանքների մնացորդների դրոշմավորման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկման ապահովմամբ պայմանավորված կառավարությունն ընդունեց նաև «Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը որոշելու առանձին հարցերի վերաբերյալ» որոշում: Արդյունքում կհաստատվեն ռոյալթիների հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն և մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ տրանսպորտայինը) առավելագույն սահմանաչափերը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]