Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կատարելագործվում են հայ փրկարարների լեզվական գիտելիքները

Կատարելագործվում են հայ փրկարարների լեզվական գիտելիքները
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց հայ փրկարարների՝ ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջին դասընթացը: Այն նպատակ ունի կատարելագործել փրկարարների լեզվական գիտելիքները, ինչը հնարավորություն կտա նրանց հետագայում վերապատրաստվել ՌԴ տարբեր կրթական հաստատություններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, դասընթացն անցկացվում է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համագործակցության շրջանակներում՝ Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի լավագույն մասնագետների օգնությամբ:

Դասընթացին մասնակցում է 20 փրկրարար՝ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից: Այն կտևի շուրջ 4 ամիս, ավարտից հետո մասնակիցները կստանան համապատասխան վկայագրեր:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետԱ. Խաչիկյանը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի և ՓԾ տնօրեն Մ. Ղազարյանի անունից շնորհակալություն հայտնելով Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի անձնակազմին, հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը կունենա երկարաժամկետ ընթացք: 

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին նշեց, որ ռուսերենի իմացության բարելավումը, կնպաստի երկու երկրների փրկարար ծառայությունների միջև համագործակցության խորացմանն ու սերտացմանը:

-Մենք կանենք առավելագույնը՝ հայ փրկարարների լեզվական գիտելիքները բարելավելո համար, ինչն անշուշտ կծառայի հայ-ռուսական բազմավեկտոր կապերի ամրապնդմանը, - եզրափակեց Ս. Ռիբինսկին:

Նշենք, որ ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել էր Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ միջոցով մշակել փրկարարների՝ ռուսերենի իմացության կատարելագործման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, ինչպես նաև՝ հեռահար ուսուցման փաթեթներ:

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am