Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հնդիկ զինվորները համաշխարհային ռեկորդ են սահմանել մեկ մոտոցիկլետով ընթացող մարդկանց թվով

Հնդիկ զինվորները համաշխարհային ռեկորդ են սահմանել մեկ մոտոցիկլետով ընթացող մարդկանց թվով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Բանգալոր քաղաքի արվարձանում զինվորական մոտոցիկլիստների «Թոռնադո» թիմը գերազանցել Է համաշխարհային ռեկորդը մեկ մոտոցիկլետով ընթացող մարդկանց թվաքանակով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է India Today հրատարակությունը: Նրանք օգտագործել են Royal Enfield մակնիշի մոտոցիկլետը, որն աննշան ձեւափոխման Է ենթարկվել: Մեկը նստել Է ղեկի առջեւ, մյուսը կանգնել Է հետեւից, իսկ մնացած 56-ը մագլցել են կողերից ավելացված շերտաձողերին: 58 հոգին մոտոցիկլետով ընթացել են 1200 մետր: Նվաճումը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Նախկին ռեկորդը նույնպես պատկանում Էր հնդիկներին, բայց այն սահմանել Էր մի այլ թիմ. 2010 թվականին մոտոցիկլետի վրա Էին մագլցել Հնդկաստանի կապի զորքերի 56 զինվոր եւ սպա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am