Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սինգապուրը հայտնել Է ինքնակառավարվող ավտոբուսների գործարկման ժամկետը

Սինգապուրը հայտնել Է ինքնակառավարվող ավտոբուսների գործարկման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի իշխանությունները հայտարարել են ավտոբուսային մի քանի երթուղիների գործարկման մասին, որտեղ աշխատելու են ինքնակառավարվող մեքենաներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 23-ին հայտնել Է BBC News-ը:

Նշված պլանի համաձայն, ուղերթերը կբացվեն 2022 թվականին եւ կընդգրկեն քաղաքի երեք շրջաններ: Անվարորդ ավտոբուսները կտեղավորեն ավելի քիչ մարդկանց, քան դրանց նախորդները: Այդ ավտոբուսների երթուղիների երկարությունը թույլ կտա հասնել մինչեւ մոտակա ավտոբուսային կանգառներ եւ երկաթուղային կայարաններ: Դրանք աշխատելու են տրանսպորտային ցանցի քիչ ծանրաբեռնված ժամերին:

Սինգապուրի տրանսպորտի նախարար Խո Բուն Վանն ասել Է, որ նոր ավտոբուսները նախատեսված են առաջին հերթին տարեցների եւ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար: Հետագայում պլանավորվում Է ավտոբուսների կանչի ծառայություն գործարկել շարժական հավելվածների միջոցով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am