Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը երկու ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունը երկու ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թեկնածուներ Արտակ Ալեկսանյանին (ծնված՝ 1991 թվականի մարտի 10-ին) և Սևակ Ագրամանյանին (ծնված՝ 1991 թվականի օգոստոսի 4-ին) ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից: 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի ֆուտբոլիստների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ 
Ըստ նախագծի՝ ՀՀ կառավարության 2015 թ. նոյեմբերի 26-ի № 1372-Ա որոշմամբ Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թ. ձմեռային զորակոչը: 
Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար` անհրաժեշտություն է առաջացել Արտակ Ալեկսանյանին և Սևակ Ագրամանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am