Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ բանտարկության

Ռատկո Մլադիչը դատապարտվեց ցմահ բանտարկության

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների Հաագայի տրիբունալը բոսնիացի սերբերի բանակի նախկին գեներալ Ռատկո Մլադիչին դատապարտել Է ցմահ բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ռատկո Մլադիչը 1990-ական թվականների առաջին կեսին նախկին Հարավսլավիայում պատերազմի տարիներին բոսնիացի սերբերի բանակի հրամնատարն Էր եւ, տրիբունալի կարծիքով՝ մեղավոր Է Բոսնիայի եւ Հերցեգովինայի հազարավոր խաղաղ բնակիչների սպանության մեջ:

Ռատկո Մլադիչի հրամանով կատարված հանցագործություններից գլխավորը կոտորածն Է Սրեբրենիցայում, որտեղ 1995 թվականին սպանվել են ավելի քան յոթ հազար մահմեդականներ՝ տղամարդիկ եւ տղաներ: «Պալատը (տրիբունալի մի մասը) հանգել Է այն եզրակացության, որ Սրեբրենիցայում բոսնիացի մահմեդականների դեմ կատարվել են հանցագործություններ, որոնք որակվում են որպես ցեղասպանություն, հալածանքներ, բնաջնջում եւ բռնի տեղահանում»,- ընթերցելով դատավճիռն՝ ասել Է նախկին Հարավսլավիայի գծով ՄԱԿ-ի միջազգային տրիբունալի նախագահ, դատավոր Ալֆոնս Օրիեն Նիդեռլանդներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am