Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լիբանանի վարչապետը հրաժարվել Է պաշտոնաթող լինելու իր որոշումից

Լիբանանի վարչապետը հրաժարվել Է պաշտոնաթող լինելու իր որոշումից
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում հայտարարել Էր իր պաշտոնից հեռանալու մասին, հրաժարվել Է պաշտոնաթող լինելու իր որոշումից եւ կրկին գլխավորելու Է հանրապետության կառավարությունը: Այդ մասին նա հայտնել Է նոյեմբերի 22-ին՝ ելույթ ունենալով Բաաբդա նախագահական պալատում անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես քաղաքական բոլոր ուժերին իրական գործընկերության կոչ եմ անում՝ հանուն ուժեղ պետության ստեղծման»,-ընդգծել Է Հարիրին: Նա հայտնել Է, որ համագործակցելու Է նախագահ Միշել Աունի հետ, որպեսզի «Լիբանանը պաշտպանի նրան շրջապատող հակամարտությունների կրակից»:

«Մեր երկիրն այսօր տարածաշրջանային ընդդիմամարտությունից եւ բոլոր այն քայլերից ձեռնպահ մնալու քաղաքականության կարիքն ունի, որոնք կարող են վնաս պատճառել արաբ եղբայրների հետ նրա կապերին»,-ասել Է վարչապետը: Հարիրին նոյեմբերի 22-ին ժամանել Է Բեյրութ եւ մասնակցել Լիբանանի անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսություններին, որոնք ուղեկցվել են ռազմական շքերթով: Ավելի ուշ նա եռակողմ հանդիպում Է անցկացրել հանրապետության նախագահի եւ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ, այնուհետեւ պետության ղեկավարի մոտ կայացել Է պաշտոնական ունկնդրություն:

«Ես հանդիպել եմ նախագահի հետ եւ նրան պաշտոնաթողության խնդրագիր հանձնել, սակայն նա ինձ խնդրեց չշտապել իմ որոշման հարցում եւ մնալ իմ պաշտոնում, եւ ես համաձայնեցի նրա ցանկությանը»,-հայտնել Է Հարիրին: Նա նշել Է, որ այդ քայլին գնացել Է՝ «լուրջ եւ պատասխանատու երկխոսությունը շարունակելու հույսով՝ նպատակ ունենալով հաղթահարել այն պատճառները, որոնցով պայմանավորված Էին հրաժարական տալու իր որոշումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am