Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն

Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումներում արհեստական անհարթություններ կկիրառվեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության հրապարակի հետիոտնային անցումները 2018 թվականին ասֆալտի մակերեսից 5-10 սանտիմետր բարձր կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ասաց, որ կարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում հետիոտների անվտանգությունը բարձրացնելու նպատակով 11 լուսացույցով չկարգավորվող հետիոտնային անցումներ կազմակերպվել են արհեստական անհարթությունների վրա, որոնք կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: «Տվյալ կերպ տրանսպորտային միջոցներն այդ հատվածներին հասնելիս կիջեցնեն արագությունը, իսկ հետիոտների համար ավելի անվտանգ կլինի հատել երթեւեկելի գոտին»,-ասաց նա:

Խոսելով ոլորտում կատարված բարեփոխումներից՝ ՀՀ ՃՈ պետն ասաց, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և խցանումներից խուսափելու նպատակով Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Պլաստմասայե պահպանապատերից կառուցված եռանկյունաձև անվտանգության կղզյակի շնորհիվ Բաղրամյան պողոտայով Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար լուսացույցը և տվյալ հատվածի հետիոտնային անցումը մոտ 25 մետր տեղափոխվել են դեպի նշված խաչմերուկ»,-ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ վերը նշված փոփոխությունների շնորհիվ մեծացել է տվյալ խաչմերուկի թողունակությունը: «Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կատարում են անընդհատ՝ առանց լուսացույցի արգելող ազդանշանին հանդիպելու»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am