Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ճանապարհային երթեւեկության կանոնների քնություններ են հանձնել

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները ճանապարհային երթեւեկության կանոնների քնություններ են հանձնել
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները, որոնք անձնական փոխադրամիջոց ունեն, ինչպես նաեւ վարորդների եւ մեխանիկ-վարորդների պաշտոններ զբաղեցնողները ճանապարահային երթեւեկության կանոնների իմացության քննություններ են հանձնել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ստուգարքների հանձնումն անցել Է երկու փուլով: Առաջին փուլում բոլոր կատեգորիաների վարորդներն անցել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման եւ կանխման, բարձրլեռնային տեղանքի, մերկասառույցի, ձյան եւ վատ տեսանելիության, ինչպես նաեւ մառախուղի եւ առատ տեղումների պայմաններում ավտոմոբիլային եւ զրահատանկային տեխնիկայի շահագործման կանոնների տեսական գիտելիքների ստուգում:

Երկրորդ փուլում՝ գործնական մասը հանձնելիս, վարորդ եւ մեխանիկ-վարորդ զինծառայողները մեքենաների վարման հրահանգիչների ղեկավարությամբ եւ զինվորական ավտոտեսչության աշխատակիցների հսկողության ներքո կատարել են պարզ եւ բարդ ստուգողական նորմատիվներ: Նաեւ նրանք ատեստավորվել են ավտոտրանսպորտի ստուգման հարցերով՝ բարդ «Էքստրեմալ» կլիմայական եւ լեռնային տեղանքի պայմաններում երթեւեկությունն ու շահագործումն սկսելուց առաջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am