Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգն արդարացրել է սպասումները. սպասարկվել է արդեն 15 000 շահառու

Սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգն արդարացրել է սպասումները. 
սպասարկվել է արդեն 15 000 շահառու

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապահովագրական ընկերությունների միջոցով սոցիալական փաթեթի մատուցման նոր կարգն արդարացրել է  ՀՀ առողջապահության նախարարության նախնական սպասումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

«Մեր սպասումներն արդարանում են: Արդեն ունենք նոր կարգով սպասարկված մոտ 15 000 հաճախորդ, թե տարեկան ստուգումների, թե դժվարամատչելի ծառայությունների գծով: Արվել է 1 500-ից ավելի վիրահատական միջամտություն, այդ թվում՝ մոտ 70-80 սրտի թանկարժեք վիրահատություններ»,-ասաց փոխնախարարը:

Երկուսից չորս միլիոն արժողությամբ վիրահատությունների ծախսերը մարվել են ապահովագրական ծառայությունների կողմից: «Հակառակ պարագայում պետական ծառայողն իր պաշտոնական աշխատավարձով գուցե ռիսկի առաջ կանգներ»,-նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին սոցփաթեթի մատուցման կարգում փոփոխություններ չեն սպասվում, քանի որ այն իրեն արդարացրել է: Եթե նույնիսկ լինեն փոփոխություններ, դրանք կլինեն գրեթե անտեսանելի՝ նեղ մասնագիտական, իրավական բնույթի: Ըստ համապատասխան որոշման, ենթադրվում էր նաև, որ ապահովագրական ընկերությունները պետք է բուժմանն ուղղեին իրենց տրամադրած միջոցների առնվազն 90 տոկոսը: «Մեր սկզբնական հաշվարկները ճիշտ էին: Այդ թվերը ևս արդարացվել են»,-եզրափակեց Մարգարյանը:

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:  Առողջապահության նախարարությունից զատ, բժշկական ծառայությունների մատուցմանը հետևում է նաև ապահովագրական ընկերությունը` որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am