Վրաստանի նախագահը չի բացառել, որ կպայքարի վերընտրվելու համար
09:55, 22 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառել, որ 2018 թվականի ընտրություններում կպայքարի երկրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ոչ, բնականաբար, ես դա չեմ բացառում,- նշել Է նա ի պատասխան «Փիրվելի» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե բացառում Է արդյոք իր մասնակցությունը հաջորդ ընտրություններին:
Մարգվելաշվիլին հանրապետության նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 2013 թվականի ընտրությունների արդյունքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում