Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեյին հաջողվեց հասնել կառավարության համաձայնությանը՝ կրկնապատկելու Brexit-ի դիմաց հաշիվը. Sky

Մեյին հաջողվեց հասնել կառավարության համաձայնությանը՝ կրկնապատկելու Brexit-ի դիմաց հաշիվը. Sky

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, ինչպես երեւում Է, հաջողվել Է հասնել իր նախարարների կաբինետի անդամների, ներառյալ նաեւ կոշտ Brexit-ի կողմնակիցների համաձայնությանը՝ կրկնապատկելու Եվրամիությունից երկրի դուրս գալու պատճառով Միացյալ Թագավորության կողմից միավորման հանդեպ իր պարտավորությունների չկատարման համար Բրյուսելին կատարելիք վճարումները:

Այս մասին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ նախարարների կաբինետի՝ ԵՄ-ից դուրս գալու եւ առեւտրի կոմիտեի անդամների հետ հանդիպման արդյունքներով, որը նոյեմբերի 20-ի երեկոյան կայացել Է վարչապետի նստավայրում՝ Դաունինգ սթրիթ, 10-ում, կառավարության ղեկավարին, դատելով ըստ ամենայնի, հաջողվել Է կանխավ ապահովել երկու եվրասկեպտիկ նախարարների համաձայնությունը՝ կրկնապատկելու Brexit-ի դիմաց հաշիվը՝ 20-ից մինչեւ 40 միլիարդ ֆունտ ստեռլինգ (22,5 միլիարդից մինչեւ 45 միլիարդ եվրո):

Սակայն նշվում Է, որ կառավարության այդ երկու անդամները՝ ԱԳ նախարարության ղեկավար Բորիս Ջոնսոնը եւ շրջակա միջավայրի պահպանության, պարենավորման եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը, դրան համաձայնել են որոշակի պայմաններով: Նրանք նախատեսում են Բրյուսելից ստանալ այն հարցի պատասխանը, թե Մեծ Բրիտանիան ինչ կստանա Եվրամիությունից Միության բյուջեին այդքան վիթխարի գումար տրամադրելու փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am