Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը նվիրված է իր հոր և 1949-ին մյուս բռնադատվածների հիշատակին

Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը նվիրված է իր հոր և 1949-ին 
մյուս բռնադատվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը նվիրված է 1949 թ. բռնադատված հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի, ինչպես նաև մյուս բռնադատվածների հիշատակին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 20-ին կայացավ պատկերագրքի շնորհանդեսը և բացվեց հեղինակի 75-ամյակին նվիրված նկարների անհատական ցուցահանդեսը:

«Հուշապատում»-ում իմ ողջ կյանքի պատմությունը ներկայացված է ոչ թե գրավոր, այլ նկարների տեսքով: Նկարները բազմաբնույթ են՝ տարբեր ժանրի և ոճի: Ամեն մի նկարի մեջ մի պատկեր է՝ խաղաղություն, պատերազմ, դժվարություն… Ներկայացված են հիշողություններ, որոնք կապված են իմ 76 տարվա կյանքի հետ»,-ասաց Վլադիմիր Աբրահամյանն ու շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը՝ գրքի հրատարակման մասնակի ֆինանսավորման համար:

Հեղինակը պատկերագիրքը համարում է իր հաշվետվությունը: Դրանում զետեղված են 160 նկարներ, սակայն դրանցից միայն 104-ն են ներկայացված ցուցահանդեսում: Աշխատանքներից շատերն այժմ արտասահմանյան թանգարաններում են:

Ցուցահանդեսը հեղինակի երկրորդ անհատական ցուցահանդեսն է՝ նվիրված իր ծննդյան 75- ամյակին: Ներկայացված են ոչ միայն 20-30 տարի առաջ, այլ նաև 2016-2017 թթ. արված նկարները:

«Նկարիչների միությունում արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Վլադիմիր Աբրահամյանի նկարների ցուցահանդեսը: Ամեն մեկի տրված չէ կարճ ժամանակամիջոցում այսքան աշխատանք կատարել»,-նկատեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am