Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հրապարակվել են միջուկային տիեզերանավի արձակման ժամկետները

Հրապարակվել են միջուկային տիեզերանավի արձակման ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (China Aerospace Science and Technology Corporation, CASC) հրապարակել Է 2017 – 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի զարգացման ճանապարհային քարտեզը: Այն նախատեսում Է, մասնավորապես, միջուկային հրթիռային շարժիչով աշխատող բազմակի օգտագործման տիեզերանավի ստեղծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է GBTIMES -ը:

Նման բազմակի օգտագործման տիեզերանավի առաջին թռիչքը պլանավորվում Է 2040 թվականին: Փաստաթղթի համաձայն՝ այդ ժամկետի հետ Է համընկնում այն համակարգի ստեղծումը, որը նախատեսված Է աստղակերպերի վրա օգտակար հանածոների արդյունահնման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am