Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանում նոյեմբերի 21-26-ը կանցկացվի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը

Երևանում նոյեմբերի 21-26-ը կանցկացվի արտաքին գովազդի երկրորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից նոյեմբերի 21-26-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնը: Նախաձեռնության նպատակն է խթանել տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացումը, ինչպես նաև հայկական շուկայում միջազգային լավագույն փորձի ներդրումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փառատոնը մեկ հարկի տակ է համախմբելու աշխարհահռչակ գովազդային ընկերությունների ներկայացուցիչների և գովազդի ոլորտի մասնագետների, որոնք կանցկացնեն վարպետության դասեր, կմասնակցեն մասնագիտական համաժողովների: Նշենք, որ արտաքին գովազդի երկրորդ փառատոնի շրջանակում Երևան են ժամանելու աշխարհի առաջատար DDB, BBDO, Saatchi & Saatchi, Zeno Group գովազդային գործակալությունների արտ-տնօրենները:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում: Ծրագրի շրջանակում համապատասխան անվանակարգերում ներկայացված հայկական գովազդի շուկայի լավագույնը ճանաչված նմուշները կպարգևատրվեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am