Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջրարբիի դպրոցը կջեռուցվի ու կվերանորոգվի

Ջրարբիի դպրոցը կջեռուցվի ու կվերանորոգվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցը գարնանը կվերանորոգվի: Առաջիկա տասը օրում դպրոցում ջեռուցման համակարգ կանցկացվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Անդրադառնալով նոյեմբերի 20-ին ջեռուցման խնդիրների հետ կապված դպրոցում անցկացված դասադուլին, Սայադյանն ասաց, որ դասադուլին մասնակցել է աշակերտների 60 տոկոսը: «Դասադուլն արդեն դադարեցված է, դասապրոցեսն անցել է բնականոն հունով»,-ասաց նա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացրին, որ հանրապետության դպրոցներում ջեռուցման սեզոնի հետ կապված հստակ ժամկետ սահմանված չէ: Կրթական հաստատություններն անցնում են ջեռուցման սեզոնի` կախված բնակլիմայական պայմաններից: «Ջերմաստիճանը դասասենյակներում պետք է լինի 18 աստիճան»,-տեղեկացրին նախարարությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am