Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լոնդոնն ավտոբուսների մի մասը կփոխադրի սուրճի կենսավառելիքի

Լոնդոնն ավտոբուսների մի մասը կփոխադրի սուրճի կենսավառելիքի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Տրանսպորտային վարչությունն (TfL) սկսած նոյեմբերի 20-ից քաղաքային ավտոբուսների մի մասը կփոխադրի կենսադիզելային վառելիքի, որը պատրաստված Է գործածված սուրճից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի ու ավելի հաճախ են կենսավառելիք օգտագործում՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Սակայն առաջին անգամ Է, որ Լոնդոնը սուրճի մնացուկների համար կիրառություն կգտնի տրանսպորտում, որոնք մայրաքաղաքն արտադրում Է առատությամբ:

Մեծ Բրիտանիայի Bio-bean ստարտապը, որն ստեղծել Է ձեռնարկիչ Արթուր Լեյը, արդյունաբերական եղանակով վերամշակում Է սուրճի մրուրը եւ իր արտադրանքը վաճառում Մեծ Բրիտանիայի այն ընկերություններին, որոնք այն օգտագործում են շենքերի ջեռուցման, ինչպես նաեւ որպես վառելիք ավտոմոբիլների համար: Bio-bean-ի տվյալներով՝ լոնդոնցիները տարեկան 200 հազար տոննա՝ սուրճի մնացուկներ են թողնում, ըստ որում սուրճի մնացուկների յուրաքանչյուր տոննան թույլ Է տալիս ածխաթթվական գազի արտանետումները կրճատել 6,8 տոնայով:

Լոնդոնի մեկ ավտոբուսը վառելիքով ապահովելու համար մայրաքաղաքի բնակիչները եւ հյուրերը պետք Է տարեկան խմեն 2,55 միլիոն գավաթ սուրճ: Bio-bean-ում Է աշխատում Մեծ Բրիտանիայի խոշորագույն հողատեր եւ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Վեսթմինսթերի դուքս Հյու Ռիչարդ Լուիս Գրոսվենորը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am